Իմաստուն ու հասուն ազգերը, իրենց ունեցած տաղանդների վրա ինչքան էլ առատ-առատ ծախսեն, լավ են իմանում, որ այսուամենայնիվ, շատ էժան գնով շատ թանկ բան են ձեռք բերում:
Հովհաննես Թումանյան

Դատավոր Դավիթ Գրիգորյանի իրավունքների խախտման առթիվ փաստաբանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել

am
datavor-davit-grigoryani-iravounqneri-xaxtman-artiv-pastabane-hancagorcoutyan-masin-haxordoum-e-nerkayacrel

Դատավոր Դավիթ Գրիգորյանի իրավունքների խախտման վերաբերյալ փաստաբան Գեորգի Մելիքյանը դիմել է Բարձրագույն դատական խորհուրդ, ինչպես նաեւ՝ հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել Ոստիկանություն։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց փաստաբան Գեորգի Մելիքյանը. «Դատավորի իրավունքների էական խախտման, ինչպես նաեւ նրա անկախությունը ոտնահարելու դեպքերում ԲԴԽ-ն է միջնորդությամբ հանդես գալիս Գլխավոր դատախազին։ Ինչ վերաբերում է Ոստիկանությանը ներկայացրած հաղորդմանը, դա կապված է խուզարկության եւ առգրավման ընթացքում քննիչի կողմից թույլ տված ապօրինությունների հետ»,-ասաց նա։

Փաստաբան Գեորգի Մելիքյանի խոսքով՝ դատավոր Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակը կնիքվել է մինչեւ դատարանի կողմից խուզարկության թույլտվության որոշման ստանալը. «Այսինքն՝ կնքվել է, հետո միայն դատարանից որոշում է ստացվել, ինչն էլ ապօրինի է։

Նույնը կարող ենք ասել եւ առգրավումների մասին. իրենք իրավունք չունեին դա անել, քանի որ օրենքը պահանջում է, որ դատավորը նախապես՝ մեկ օր առաջ, տեղյակ լինի կատարվող քննչական գործողությունների մասին, այնինչ քննիչը դատավորին նույնիսկ թույլ չի տվել մասնակցել առգրավման գործողություններին»։

Մելիքյանի խոսքով՝ ինչպես խուզարկության օրը, այնպես էլ հիմա, Դավիթ Գրիգորյանն արձակուրդում է, պարզապես նա այդ օրը գտնվել է իր աշխատավայրում. «Մենք գնացել ենք պրն Գրիգորյանի հետ, որպեսզի տեղում նրա բնակարանի անձեռնմխելիության իրավունքի խախտումը վերացնենք, այսինքն՝ պահանջենք դատարանի որոշում, որով նրանք իրավունք ունեն աշխատասենյակի դուռը կնիքել, իսկ եթե որոշում չկա, ապա նրանք պարտավորեին տեղում թույլ տալ դատավորին մտնել իր աշխատասենյակ, այնինչ թույլ չեն տվել»։

Մելիքյանը նշեց, որ դրանով պայմանավորված էլ ահազանգել են 1-02. «Երբ Ոստիկանության աշխատակիցները ներկայացել են, ես տվել եմ հանցագործության մասին հաղորդում՝ ՀՔԾ քննիչի եւ ոստիկանության կողմից պաշտոնեական լիազորությունների սահմանազանցման մասին»։

Հարցին՝ արդյո՞ք եղել են առգրավումներ այն քրեական գործի նյութերից, որի շրջանակում կատարվում էր խուզարկությունը, փաստաբանը բացասական պատասխան տվեց. «Դա եղել է ընդամենը պատրվակ, դրա շրջանակում որեւէ բան չի առգրավվել, խուզարկությամբ թիրախավորված՝ կոնկրետ այդ գործով առգրավել են այն ամենը, ինչը որ վերաբերելի է եղել Քոչարյանի գործին»,-ասաց Գեորգի Մելիքյանը։

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ