Հայաստանը իր խորքում բաղկացած է իրենց հողին կրքոտ կերպով կապված գյուղացիներից: Հայերը չեն դադարել իրենց երկրում հաստատակամորեն բնակվելուց
Անտուան Մեյե

Դատախազությունը տեղյակ չէ գործի կասեցման մասին. Գոռ Աբրահամյան

am
dataxazoutyoune-texyak-ce-gorci-kasecman-masin-gor-abrahamyan

Նկատի ունենալով բազմաթիվ հարցադրումները՝ հարկ եմ համարում պարզաբանել, որ ՀՀ դատախազությունը պաշտոնապես տեղեկացված չէ 2008թ. մարտի 1-ին, 2-ին կատարված իրադարձությունների վերաբերյալ անջատված և դատարան ուղարկված քրեական գործով վարույթը կասեցնելու դատարանի որոշման մասին: 

Այս մասին ֆեյսբուք սոցցանցի իր էջում, անդրադառնալով Քոչարյանի և մյուսների գործով առաջին ատյանի դատարանի կասեցման որոշումը, գրում է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանն ու հավելում.

«ՀՀ դատախազությունը, ինչպես արդեն տեղեկացվել է, վերաքննիչ բողոք է ներկայացնելու Ռ. Քոչարյանի խափանման միջոցը փոփոխելու վերաբերյալ Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ մայիսի 18-ին կայացված որոշման դեմ: 
Արդեն իսկ ելքագրվել և դատարան է ուղարկվել դատավորին ինքնաբացարկ հայտնելու մասին միջնորդությունը:
Նշված քրեական գործի վարույթը կասեցնելու և ՍԴ դիմելու վերաբերյալ դատարանի որոշումը ստանալուց և հիմքերն ուսումնասիրելուց հետո ՀՀ դատախազությունը դիրքորոշում կարտահայտի այս որոշումը բողոքարկելու վերաբերյալ»:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ