Դավիդ Լուիսը տեղափոխվեց Արսենալ

david-louise-texapoxvec-arsenal

«Արսենալը» շարունակում է հետաքրքիր տրանսֆերներ կատարել։ Այս անգամ զինագործների ղեկավարությունը կարողացել է համաձայնության գալ Լոնդոնի «Չելսիի» առանցքային ֆուտբոլիստներից մեկի՝ Դավիդ Լուիսի հետ. արդյունքում կնքվել է 2 տարվա պայմանագիր։

 

Transfermarkt-ը տեղեկացնում է, որ տրանսֆերն արժեցել է 8.7 մլն եվրո։ 30-ամյա բրազիլացին հանդես կգա 23 համարի մարզաշապիկով։ Սա հիանալի ձեռքբերում էր «Արսենալի» համար., որպեսզի կարողանա ամրացնել պաշտպանությունը ու պաշտպանական գոտում այլընտրանքներ ունենալ։ Դավիդ Լուիզն իսկական մարտիկ է, որը կարող է դառնալ այս մրցաշրջանի «Արսենալի» պաշտպանության հիմնասյունը։ Դժվար է մեր օրերում նման ցածր գնով այսպիսի բարձրակարգ պաշտպան ձեռք բերել։

 

Նշենք, որ ֆուտբոլիստը վերջին շրջանում բոյկոտում էր «Չելսիի» մարզումները՝ ցանկանալով լքել ակումբը։ Տրանսֆերի ցածր գինը միգուցե պայմանավորված էր հենց այդ հանգամանքով։

Լրահոս

Նմանատիպ նորություններ