Միայն աղեկ գրված գիրքերը չեն, որ կը մնան, այլ մանավանդ անոնք, որոնք ժողովրդի սրտին մոտիկ կը խոսին:
Երվանդ Օտյան

Դեն Սյաոպինի կատուն և պատուհանից թափանցող ճանճերը

den-syaopini-katoun-e-patouhanic-tapancox-janjere

«Ինձ համար կարևոր չէ, սև է կատուն, թե սպիտակ: Եթե  նա մկներ է որսում, ուրեմն լավ կատու է»:

Այս հանճարեղ խոսքերի հեղինակը չինական հրաշքի կնքահայր և բարեփոխումների ճարտարապետ, շուրջ կես դար Չինաստանի քաղաքական և տնտեսական կյանքում առաջատար դիրքեր զբաղեցրած, սակայն երբեք այդ երկրի առաջին դեմքը չհանդիսացած Դեն Սյոպինն է, որի 115 ամյակն է նշվում այսօր՝ օգոստոսի 22-ին:

Այդ փոքրիկ մարդը, որի հասակն ընդամենը 152 սմ էր, լինելով երդվյալ կոմունիստ, միայնակ ապացուցեց Կոմունիստական կուսակցության կողմից վնասակար և բուրժուական համարվող Կոնվերգենցիայի տեսության ճշմարտացիությունը՝  սոցիալիզմի և կապիտալիզմի միջև սահմանների հետզհետե վերացման մասին: Դենի շնոհիվ է, որ արդեն 40 տարուց ավելի այդ տեսությունը հաջողությամբ միս ու արյուն է ստանում  Չինաստանում՝ բարեփոխումների և բաց քաղաքականության տեսքով, աշխարհին ներկայանալով որպես սոցիալիզմ՝ չինական առանձնահատկություններով:

Դեն Սյաոպինը մեծ քաղաքականություն մտավ անցյալ դարի կեսերին, երբ ակնհայտ դարձավ, որ Մաո Ցզեդունի «մեծ թռիչքի» ծրագիրը տապալվեց: Չինաստանի նման հսկայական ռեզերվներ ունեցող երկրում մի քանի տարում շուրջ 30 մլն մարդ մահացավ սովից:

Ընդունելով ներքին քաղաքականության համակարգումը, Դենը վերացրեց կոմունաները և հողը վերադարձրեց գյուղացիներին: Մյուս կողմից նա զարկ տվեց խոշոր արդյունաբերության զարգացմանը, մեծ տեղ տալով նոր տեխնոլոգիաների ներդրմանը: Նման ճկուն քաղաքականության շնորհիվ Չինաստան արագորեն սկսեցին մուտք գործել խոշոր ներդրողները, հզոր իմպուլս տալով երկրի տնտեսությանը:

Դրա հետ մեկտեղ,Դենը չսասանեց պետության գաղափարական հիմքերը, հեռու պահելով Չինաստանը լուրջ ցնցումներից: Իհարկե, այդպիսի փորձեր՝ դրսից ուղղորդված, եղան, քանի որ Ձերդ գերազանցություն Մեծ քաղաքականությանը ամենևին հարկավոր չէր զարգացող ու հզորացող Չինաստան /հիշենք այս առումով ուսանողական խժդժությունները և Տյան Անմին հրապարակում տեղի ունեցած ողբերգությունը/, սակայն «չինական գնացքն» արդեն թափ էր հավաքել և նրան կանգնեցնել այլևս հնարավոր չէր: Այնպիսի թափ, որ Դենը կարող էր իրեն թույլ տալ ասել. «Չինաստանի աշխարհաքաղաքական ռազմավարությունը պետք է երկու նպատակ հետապնդի՝ դիմակայել ԱՄՆ հեգեմոնիային և նրա կողմից իրականացվող ուժի քաղաքականությանը և ստեղծել նոր միջազգային քաղաքական և տնտեսական համակարգ»: Թե որքանով դա նրան հաջողվեց, դատեցեք ինքներդ:

Վերջում՝ ևս մի քանի մեջբերում Դեն Սյոպինից:

  1. Բարելավելով քաղաքի տեսքը, մի մոռացեք, որ պետության ստաբիլ բազան գյուղն է: Չինական հասարակության ապահովությունը և կայունությունը անմիջականորեն կապված է գյուղական վայրերի զարգացման հետ, գյուղացիների բարեկեցության հետ:

  2. Անհրաժեշտ է քիչ խոսել, և շատ գործել:

  3. Եթե դուք չափից ավելի շատ բացեք պատուհանը, անմիջապես ներս կթափանցեն ճանճերը:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ