Միայն աղեկ գրված գիրքերը չեն, որ կը մնան, այլ մանավանդ անոնք, որոնք ժողովրդի սրտին մոտիկ կը խոսին:
Երվանդ Օտյան

«Դեպի Սուրբ Էջմիածին, դեպի սրբազան Արցախ» համահայկական ուխտագնացության արդյունքները

am
depi-sourb-ejmiacin--depi-srbazan-arcax-hamahaykakan-ouxtagnacoutyan-ardyounqnere

Հայ Եկեղեցու Համաշխարհային Երիտասարդաց Միավորման (ՀԵՀԵՄ) Կենտրոնական գրասենյակում ամփոփվեցին հուլիսի 4-7-ը տեղի ունեցած «Դեպի Սուրբ Էջմիածին, դեպի սրբազան Արցախ» համահայկական ուխտագնացության արդյունքները։

Կազմակերպիչները երախտագիտությամբ անդրադարձան Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրական օրհնության ու աշխարհասփյուռ հայ երիտասարդությանը՝ թվով 350 հոգի ՀԵՀԵՄ տանիքի տակ համախմբելու առիթի ընձեռմանը։ Հայ երիտասարդությանը համախմբող ազգայի հոգեւոր այս միջոցառումը սփյուռքահայ երիտասարդների հոգում վերարթնացրեց սերն առ հայրենիք, ամրապնդեց հավատքը եւ վերահաստատեց նրանց ուխտը դեպ Առաքելական Սուրբ Եկեղեցին։ Ուխտագնացության ընթացքում  երիտասարդների կողմից եղան տարբեր մրցունակ ու արդյունավետ ծրագրերի քննարկումներ։

Երախտարժան է նաեւ ուխտագնացության մասնակից թեմերի, թեմակալ Առաջնորդների եւ քահանաների ներկայությունը։

Ուխտագնացությանը իրենց անմիջական մասնակցությունը բերելու համար մեծապես գնահատելի էր բարձր պատասխանատվություն ունեցող մի շարք պետական անձանց ՝ ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար՝ Սուրեն Պապիկյանի, ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի, ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի եւ նրանց գլխավորած գերատեսչությունների ներկայացուցիչների, ինչպես նաեւ ՀԵՀԵՄ հոգեւոր տեսչի Պետական կառույցների հարաբերությունների գծով խորհրդական Նվարդ Վարդանյան ներկայությունը ։ 

Ուխտագնացության կազմակերպչական հարցերին նպաստել է «Feel Armenia» տուրիստական կազմակերպությունը, իսկ ազգային երգ ու պարով համեմել՝ «Գաթա Բենդը»՝ ի դեմս Անդրանիկ սարկավագ Մանուկյանի եւ «Սասուն» ազգային-պարի համույթը։ Ուխտագնացությունը լուսաբանել եւ տեխնիկական հարցերով զբաղվել է «Formica Production»-ը։

Ուխտագնացությունն արդյունք էր ՀԵՀԵՄ Կենտրոնական գրասենյակի Պետական եւ հասարակական կապերի, Թեմերի գծով ու Արարողակարգային հարցերով զբաղվող բաժինների հաջող համագործակցության։ Ուխտագնացության հոգեւոր առաջնորդությունը ստանձնել էին Գեւորգյան հոգեւոր ճեմարանի թվով յոթ սաներ։

ՀԵՀԵՄ Կենտրոնական գրասենյակի առաջիկա անելիքներից են ՀԵՀԵՄ տարածաշրջանային միջոցառումների, ուխտագնացությունների իրականացումը՝ Հարավային Ամերիկայում, Հյուսիսային Ամերիկայում, Ռուսաստանում, Եվրոպայում եւ Մերձավոր Արեւելքում։ 

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ