Դեռևս հեռանկարներ չենք տեսնում ԱՄՆ-ի հետ բանակցությունների համար. Իրանի ԱԳՆ

am en ru
deres-herankarner-cenq-tesnoum-amn-i-het-banakcoutyounneri-hamar-irani-agn

Այս պահին Թեհրանն ԱՄՆ-ի հետ բանակցություններ վարելու համար հեռանկարներ չի տեսնում: Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Աբբաս Մուսավին: Այս մասին գրում է ՌԻԱ «Նովոստին»:

«Այս պահին ԱՄՆ-ի հետ բանակցությունների հեռանկարներ չենք տեսնում», - ճեպազրույցի ժամանակ ասել է պաշտոնյան` հավելելով, որ ԱՄՆ կառավարության ներկայացուցիչներից որևէ մեկի հետ բանակցություններ վարելու համար Թեհրանն այժմ հիմքեր չունի:

Մուսավին նշել է, որ Թեհրանը պետք է այլ պայմանների սպասի և հետևի իրավիճակի հետագա զարգացմանը:

Լրահոս

Նմանատիպ նորություններ