Դեսպան Հովակիմյանն իր հավատարմագրերն է հանձնել Սլովենիայի նախագահին

am
despan-hovakimyann-ir-havatarmagrern-e-hancnel-sloveniayi-naxagahin

Սլովենիայի Հանրապետությունում ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանը (նստավայրը՝ Պրահա) հոկտեմբերի 16-ին  իր հավատարմագրերը հանձնեց Սլովենիայի Հանրապետության նախագահ Բորուտ Պախորին (Borut Pahor)։

 

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, Բորուտ Պախորը հաջողություն մաղթեց նորանշանակ դեսպանին՝ համոզմունք հայտնելով, որ երկկողմ քաղաքական երկխոսությունը և տնտեսական հարաբերությունները կշարունակեն զարգանալ՝ ի բարօրություն երկու բարեկամ երկրների և ժողովուրդների։

 

Երախտագիտություն հայտնելով ընդունելության համար՝ դեսպան Հովակիմյանը վերահաստատեց իր հանձնառությունն՝ ակտիվ գործունեությամբ և համատեղ ջանքերով նպաստելու հայ-սլովենական հարաբերությունների զարգացմանն ու հետագա խորացմանը։

 

Առանձնազրույցի ընթացքում ՀՀ դեսպանը ներկայացրեց Հայաստանում տեղի ունեցած վերջին ներքաղաքական զարգացումները, ներառյալ՝ երկրում ընթացող բարեփոխումները: Կողմերը նաև մտքեր փոխանակեցին միջազգային և տարածաշրջանային հրատապ հարցերի շուրջ, ներառյալ՝ Սիրիայում Թուրքիայի ռազմական գործաղությունների վերաբերյալ:

 

Լրահոս

Նմանատիպ նորություններ