Դեսպան Սադոյանը Վրաստանի վարչապետի հետ քննարկել է հայ-վրացական քաղաքական օրակարգի հարցեր

am
despan-sadoyane-vrastani-varcapeti-het-qnnarkel-e-hay-vracakan-qaxaqakan-orakargi-harcer

Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանը սեպտեմբերի 24-ին հանդիպել է Վրաստանի նորընտիր վարչապետ Գիորգի Գախարիայի հետ։

Ինչպես  տեղեկացրին Վրաստանում ՀՀ դեսպանության մամուլի ծառայությունից, Վրաստանի վարչապետը նախ շնորհավորել է ողջ հայ ժողովրդին Անկախության տոնի կապակցությամբ՝ միաժամանակ նշելով, որ հայ և վրացի ժողովուրդների մոտ անկախության գաղափարն առանձնահատուկ նշանակություն ունի։

Դեսպան Սադոյանն էլ իր հերթին Գիորգի Գախարիային շնորհավորել է վարչապետի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ հույս հայտնելով, որ նրա պաշտոնավարման ընթացքում հայ-վրացական հարաբերություններն ավելի կխորանան։

Վրաստանի վարչապետն ու Հայաստանի դեսպանը քննարկել են հայ-վրացական քաղաքական օրակարգի մի շարք հարցեր, ինչպես նաև անդրադարձան երկկողմ հետաքրքրություն ներկայացնող թեմաների։

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ