Երբ մնացած բոլոր իրավունքները բռնադատված են, ապստամբության իրավունքը դառնում է անվիճելի:
Փեյն

Դեսպան Սադոյանն ու Վրաստանի պաշտպանության նախարարը քննարկել են ռազմական ոլորտում հայ-վրացական համագործակցությունը

am
despan-sadoyann-ou-vrastani-pastpanoutyan-naxarare-qnnarkel-en-razmakan-olortoum-hay-vracakan-hamagorcakcoutyoune

Հոկտեմբերի 1-ին Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանը հանդիպում ունեցավ Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ղարիբաշվիլիի հետ։ Դեսպան Սադոյանը շնորհավորեց Իրակլի Ղարիբաշվիլիին պաշտոնի ստանձնման առթիվ՝ հույս հայտնելով, որ նրա պաշտոնավարման ընթացքում էլ ավելի կխորանա պաշտպանական ոլորտում հայ-վրացական հարաբերությունները։

Ինչպես հայտնում են դեսպանությունից, Իրակլի Ղարիբաշվիլին նշեց, որ հայ-վրացական եղբայրական հարաբերությունները դարերի պատմություն ունեն և զարգացման մեծ ներուժ։

Դեսպան Սադոյանը նախարար Ղարիբաշվիլիին ներկայացրեց Վրաստանում ՀՀ նորանշանակ ռազմական կցորդ Մեսրոպ Նազարյանին։

Հանդիպմանը կողմերը քննարկեցին ռազմական ոլորտում Հայաստանի և Վրաստանի միջև առկա համագործակցության հեռանկարները։

Զրուցակիցները կարևորեցին տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանը նպաստող քայլերի իրականացումը։

 

Լրահոս

Նմանատիպ նորություններ