Դեսպան Տիգրան Մկրտչյանի և Վիտաուտաս Լանդսբերգիսի հանդիպումը

am en
despan-tigran-mkrtcyani-e-vitaoutas-landsbergisi-handipoume

Մարտի 14-ին Լիտվայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը դեսպանությունում հյուրընկալեց Լիտվայի Հանրապետության առաջին ղեկավար, Լիտվայի գերագույն խորհրդի և Սեյմի նախկին նախագահ, պրոֆեսոր Վիտաուտաս Լանդսբերգիսին (Vytautas Landsbergis)։

Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳ նախարարության լրատվական ծառայությունից, հավելելով, որ հանդիպման սկզբում դեսպան Մկրտչյանը Վ․ Լանդսբերգիսին շնորհավորեց Լիտվայի անկախության վերականգնման 29-ամյակի կապակցությամբ, որը նշվեց մարտի 11-ին՝ հավելելով, որ այդ իրադարձություններն իրենց կարևոր դերակատարումն ունեցան զուգահեռաբար ընթացող Հայաստանի Հանրապետության անկախացման գործընթացում։ Դեսպանը նշեց, որ բալթյան երկրներից հետո Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդն ընդունեց Հայաստանի անկախության հռչակագիրը։

Զրուցակիցները քննարկեցին տարածաշրջանային և միջազգային հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր, անդրադարձ կատարեցին երկու երկրներում տեղի ունեցող ներքաղաքական զարգացումներին:

Հյուրի խնդրանքով դեսպան Մկրտչյանը ներկայացրեց նոր կառավարության որդեգրած տնտեսական քաղաքականության առանցքային կետերը և Հայաստանում իրականացվող բարեփոխումների ընթացքը:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ