Հայաստանը իր խորքում բաղկացած է իրենց հողին կրքոտ կերպով կապված գյուղացիներից: Հայերը չեն դադարել իրենց երկրում հաստատակամորեն բնակվելուց
Անտուան Մեյե

Դեսպան Թումանյանն ընդունել է Իրանում ճապոնական «Tomen Iran Limited» ընկերության գործադիր տնօրենին

am
despan-toumanyann-endounel-e-iranoum-japonakan-tomen-iran-limited-enkeroutyan-gorcadir-tnorenin

ԻԻՀ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արտաշես Թումանյանն ընդունեց Իրանում ճապոնական «Tomen Iran Limited» ընկերության գործադիր տնօրեն Տացուո Հիրոտային: Այս մասին հայտնում են Իրանում Հայաստանի դեսպանատնից:

ՀՀ դեսպանն իր զրուցակցին ներկայացրեց Հայաստանի տնտեսական վիճակը, օտարերկրյա ներդրումների համար առկա պայմանները, Հայաստանի միջոցով երրորդ երկրների շուկա դուրս գալու հնարավորությունները և այլն:

Տ. Հիրոտան խոսեց իր ներկայացրած ընկերության գործունեության, անցած ճանապարհի և Հայաստանի հետ կապված առաջիկա ծրագրերի մասին՝ ցանկություն հայտնելով մոտ ապագայում այց կատարել Հայաստան և տեղում ծանոթանալ ներդրումային պայմաններին:

Դեսպան Ա. Թումանյանն իր պատրաստակամությունը հայտնեց աջակցել այցի կայացմանը, մասնավորապես՝ Հայաստանում համապատասխան պետական մարմինների հետ հանդիպումների կազմակերպման առումով: 

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ