Կա մի ուրիշ մարմին, որ ավելի ու ավելի պաշտելի է քան մեր սեփականը: Այդ մարմինը ՀԱՅՐԵՆԻՔՆ Է:
Մուրացան

DigiTec-2019-ի շրջանակում Հայաստանն ու Եթովպիան հուշագիր են ստորագրել

am en ru
digitec-2019-i-srjanakoum-hayastann-ou-etovpian-housagir-en-storagrel

DigiTec ՏՏ տեխնոլոգիաների ամենամյա տարածաշրջանային ցուցահանդեսի շրջանակում Հայաստանն ու Եթովպիան Փոխըմբռնման մասին հուշագիր են ստորագրել: Հայկական կողմից պայմանագիրը ստորագրել է Տեղեկատվական տեխնոլոգիաների ընկերությունների ասոցիացիա հասարակական կազմակերպության տնօրեն Կարեն Վարդանյանը, եթովպիական կողմից՝ երկրի ինովացիաների եւ տեխնոլոգիաների նախարար Սիսայ Տոլա Յադետը:

Յադետը տեղեկացրել է, որ փաստաթղթով նախատեսված է աշակերտների համար 50-ից ավելի ինժեներական լաբորատորիաների ստեղծում՝ ըստ Հայաստանում գործող մոդելի: 10 տարեկանից սկսած աշակերտներին կսովորեցնեն ծրագրավորման եւ ինժեներական գործի այբուբենը: Հայկական կողմն, իր հերթին, ոչ միայն կտրամադրի մոդելն ու ուսուցման  ծրագրերը, այլեւ կանցկացնի թրեյնինգային ծրագրեր՝ նախատեսված Եթովպիայում դասավանդողների համար:

Տեղեկատվական տեխնոլոգիաների ասոցիացիան ArMath ինժեներական լաբորատորիաների ստեղծման ծրագիրը նախաձեռնել էր որպես տեխնիկական կրթության Հայկական մոդել: Ներկայումս համանման մոդել է արդեն արտահանվել Վրաստան եւ Արցախ: Լաբորատորիաներում 10-ից մինչեւ 18 տարեկան աշակերտները արտադասարանական ուսուցում են անցնում: Ինտերակտիվ պարապմունքների, մրցույթների եւ ինովացիոն ճամբարների շնորհիվ աաշակերտներն ուսումնասիրում են տեխնոլոգիաներ, ինժեներական գործ եւ մաթեմատիկա: Երիտասարդ ինժեներներին նաեւ հնարավորություն է ընձեռվում մշակել, ստեղծել, փորձարկել եւ զարգացնել սեփական ինժեներական լուծումները:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ