Ոգեշնչումը մի հյուր է, որը չի ստիպում այցելել ծույլերին, նա հայտնվում է նրանց մոտ, ովքեր իրեն կանչում են:
Ավետիք Իսահակյան

Դիլիջան-Իջևան ավտոճանապարհին վթար է տեղի ունեցել. կան տուժածներ

am
dilijan-ijean-avtojanaparhin-vtar-e-texi-ounecel-kan-toujacner

Հունիսի 12-ին` ժամը 14:27-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Դիլիջան-Իջևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Դիլիջան-Իջևան հատվածի 15-րդ կմ-ին «Ford Transit» մակնիշի (վարորդ՝ Է.Դ., ծնված 1995 թ.) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և սահել ձորակը:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը Է.Դ.-ն և ուղևորը՝ Ա.Վ.-ն (ծնված 1995 թ.), քաղաքացիների ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից: Է.Դ.-ն տեղափոխվել է Դիլիջանի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար, իսկ Ա.Վ.-ն հրաժարվել է բուժօգնությունից:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և դուրս բերել ճանապարհի երթևեկելի հատված:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ