Ով պատմություն ունի չի կարող ետ չնայել: Առողջ աչքով ես տեսնում եմ, իսկ կույր աչքով միշտ երազում։
Պարույր Սևակ

Դիլիջանի անտառից ձեռք բերած վառելափայտը տեղափոխել է Գավառ

am
dilijani-antaric-cerq-berac-varelapayte-texapoxel-e-gavar

Ոստիկանությունը հատուկ ուշադրություն է դարձնում բնապահպանական խնդիրներին, հատկապես ապօրինի ծառահատումները բացառելուն: Անտառային գոտիներում պարբերաբար կատարվող շրջայցերից զատ, ոստիկանները հետամուտ են նաև քաղաքացիների արձագանքներին:

Անպատասխան չի մնում որևէ դիմում-բողոք, լրատվական կայքի որևէ հրապարակում:
Օգոստոսի 12-ին «hetq.am» լրատվական կայքում. «…փայտով բարձված մեքենան Սևան-Երևան մայրուղուց թեքվեց դեպի Գավառ» վերտառությամբ հրապարակված հոդվածի հիման վրա ձեռնարկված միջոցռումների արդյունքում պարզվել է, որ Դիլիջանի Կալինինի փողոցի 39-ամյա մի բնակիչ հուլիսին Դիլիջանի անտառից ձեռք բերած վառելափայտը օգոստոսի 12-ին իր «ՈւԱԶ» մակնիշի մեքենայով տեղափոխել է Գավառ և վաճառել տեղի բնակիչներից մեկին:

Փայտանյութը հայտնաբերվել է: Դիլիջանցի 39-ամյա տղամարդը վառելափայտի ձեռքբերման վերաբերյալ որևէ փաստաթուղթ չի ներկայացրել:
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ