Հայրենիքից դուրս երջանկություն չկա, թող յուրաքանչյուր ոք արմատներ գցի հարազատ հողում:
Տուրգենև

Դիլիջանում կովկասյան սկյուռի ձագուկ է նկատվել

am
dilijanoum-kovkasyan-skyouri-cagouk-e-nkatvel

«Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի էկոտուրզմի զարգացման մասնագետը «Միջնադարյան վանքերի արահետ» կատարած հերթական շրջայցի ժամանակ նկատել է կովկասյան (պարսկական) սկյուռի այս գեղեցիկ ձագուկին:

Այն սկյուռանմանների ընտանիքի սկյուռների ցեղի կրծող կենդանի։ Մարմնի երկարությունը՝ մինչև 260 մմ է, պոչինը՝ 170 մմ ։ Հետևի ոտքերը զգալի երկար են առջևիններից, թաթերը հնգամատ են՝ կոր, սուր ճանկերով։ Մորթին փափուկ է, մեջքի մասը գորշամոխրագույն է, դեպի ներքև՝ գորշասև, փորը՝ վառ ժանգագույն։ Բնակվում է հիմնականում հաճարենու, կաղնու անտառներում։ Բնադրում է փչակներում։ Սնվում է ընկույզներով, կորիզներով, ծառերի ու թփերի մատղաշ, կանաչ մասերով, պտուղներով, հատապտուղներով, սնկերով։ Կուտակում է կերի մեծ պաշար (ձմռան և վաղ գարնան համար), որը պահում է բներում, արմատների միջև, ժայռաճեղքերում և այլն։ Բազմանում է տարին 1-2 անգամ, ունենում մինչև 4 ձագ։

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ