Երբ մնացած բոլոր իրավունքները բռնադատված են, ապստամբության իրավունքը դառնում է անվիճելի:
Փեյն

Դիրարբեքիրում զանգվածային ցույցեր են սկսվել (տեսանյութ)

am es ru
dirarbeqiroum-zangvacayin-couycer-en-sksvel-tesanyout

Թուրքիայի Դիարբեքիր քաղաքում զանգվածային ցույցեր են մեկնարկել: Ինչպես տեղեկանում ենք Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությանն (ԺԴԿ-HDP) թվիթերյան էջից, փակ են քաղաքի բոլոր ելքերն ու մուտքերը:

«Դիարբեքիրի շրջափակում: Քաղաքի բոլոր ելքերն ու մուտքերը փակ են, ամենուր արգելքներ են և գրոհներ: Չնայած բոլոր խոչընդոտներին, մեր քաղաքը պահպանում է իր քաղաքական կամքը և պատիվը:Հեղաշրջումը ևս մեկ անգամ պարտություն կկրի և կվերադառնա պատմության աղբանոց»,- նշված է ընդդիմադիր կուսակցության թվիթերյան գրառման մեջ:

Նաև նշվում է, որ սկսվել է պայքար  օրենքի, իրավունքի և արդարության համար, պայքար հանուն ժողովրդավարության և բռնատիրությունից ազատման:

Հիշեցնենք, որ օգոստոսի 19-ին պաշտոնից հեռացվել են Դիարբեքիրի քաղաքապետ Ադնան Սելչուք Մըզրաքլըն, Վանի քաղաքապետ Բեդիա Օզգյոքչեն և Մարդինի քաղաքապետ Ահմեթ Թուրքը։ Նրանք մեղադրվում են ահաբեկչական խմբավորման անդամ լինելու և ահաբեկչության օգտին քարոզչություն անելու մեջ։

 

Լրահոս

Նմանատիպ նորություններ