Կա մի ուրիշ մարմին, որ ավելի ու ավելի պաշտելի է քան մեր սեփականը: Այդ մարմինը ՀԱՅՐԵՆԻՔՆ Է:
Մուրացան

Դիվերսիայի հետևանքով Ադրբեջանը ևս մեկ զոհ է ունեցել, որը ժամկետային զինծառայող չէ. Տիգրան Աբրահամյան

am en ru
diversiayi-heteanqov-adrbejane-es-mek-zoh-e-ounecel--ore-jamketayin-zincarayox-ce-tigran-abrahamyan

Հարավային ուղղությամբ, իրականացված ադրբեջանական դիվերսիայի վերլուծությունը ցույց է տվել, որ չեզոք գոտում ծանր վիրավորում էր ստացել ևս մեկ ադրբեջանցի զինծառայող, ով հասցրել էր մի կերպ իրեն շպրտել իրենց խրամատ։ Այս մասին նշում է Արցախի նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանը: 

«Այս մասին նշում էին նաև միջադեպին ականատես մեր զինծառայողները։ Ալեն Ղուլյանը սոցցանցերի ադրբեջանական տիրույթում նույն օրը, նույն ուղղությամբ խոցված զինծառայողի թաղման արարողություն, լուսանկարներ է գտել, որոնք այս պնդման ևս մեկ հաստատումն են։

Ճիշտ է՝ կոչումը և զորատեսակը դեռ պարզ չի, բայց լուսանկարներից նկատելի է, որ հաստատ ժամկետային զինծառայող չի։ Խոցվածն Ադրբեջանի զինված ուժերի զինծառայող Գուրբաթ Գուրբաթ օղլու Գուլիևն է (Qürbət Qürbət oğlu Quliyev)»,- նշել է նա: 

Նշենք, որ Ալեն Ղուլյանը հայտնել էր. «Սոցիալական ցանցերի ադրբեջանական տիրույթի մշտադիտարկման արդյունքում հայտնի է դարձել, որ սեպտեմբերի 25-ին մահացել է օրեր առաջ Ֆիզուլիի ուղղությամբ վիրավորում ստացած Ադրբեջանի զինված ուժերի զինծառայող Գուրբաթ Գուրբաթ օղլու Գուլիեւը:

Ամենայն հավանականությամբ Գուլիեւը վիրավորվել է հարավ-արեւելյան հատվածում տեղակայված Արցախի պաշտպանության բանակի մարտական դիրքերից մեկի ուղղությամբ ձեռնարկված անհաջող դիվերսիոն ներթափանցման փորձի ժամանակ, քանի որ խոցման օրն ու սահմանագծի ուղղությունը համընկնում են։

Զինծառայողի կոչումն ու այլ տեղեկություններ ճշտվում են։ Փաստորեն Ադրբեջանի զինուժն այդ դիվերսիոն ներթափանցման փորձի ժամանակ երկու կորուստ է ունեցել։ Գուլիեւին այսօր են հուղարկավորել, լուսանկարներն ու տեսանյութը տեղադրում եմ։ Ադրբեջանի պաշտպանության գերատեսչությունն ինչպես միշտ լռում է»:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ