Հայրենիք ստեղծելը հերոսություն է, հայրենիք շենացնելը` առաքինություն:
Վազգեն Ա Կաթողիկոս

Հայերի համար կհեշտացվի ՌԴ քաղաքացիություն ստանալու գործընթացը

am ru
dla-arman-budet-uproseno-polucenie-rossiyskogo-grajdanstva

Ռուսաստանում մտադիր են մեղմել ներգաղթային օրենսդրությունը եւ թույլատրել օտարերկրացիներին հեշտաշված կերպով ժամանակավոր կացության և կացության իրավունք ստանալ: Այս մասին գրում է ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ն՝ վկայակոչելով «Парламентская газета»-ն:

Նշվում է, որ պետք է կրճատվի ժամանակավոր կացության թույլտվության տրամադրման հայտերի քննարկման ժամկետը՝ վեց ամսից դառնալով մինչեւ չորս ամիս, իսկ կացության իրավունքը անսահման պետք է ​​լինի:

Համապատասխան օրինագիծը պատրաստվել է Ռուսաստանի կառավարության կողմից:

«Ըստ հնչած առաջարկությունների՝ քվոտայից դուրս ժամանակավոր կացության թույլտվություն ստանալու իրավունք առաջարկվում է Ռուսաստանում ծնված քաղաքացիներին, որոնք վերաբնակեցվել են այլ երկրում վերաբնակեցման գործընթացի կարգավորման և փախստականների իրավունքների պաշտպանության մասին միջազգային պայմանագրի շրջանակում, որը կնքվել է Հայաստանի և մի շարք այլ երկրների հետ», - գրում է թերթը:

Ըստ այդ, կացության իրավունք կտրվի այն մարդկացն, որոնք ծնվել են ՌԽՖՍՀ-ում, ունեցել են ԽՍՀՄ քաղաքացիություն, ՌԴ-ում ծնված երեխաներին, որոնց օտարերկրյա ծնողները կացության թույլտվություն ունեն, օտարերկրացիներին, ովքեր կես տարուց ոչ պակաս որպես որակյալ մասնագետներ աշխատել են Ռուսաստանում եւ այլն:

Լրատվամիջոցը նշում է, որ Պետդուման օրինագիծը երրորդ ընթերցմամբ կքննարկի լիագումար նստաշրջանի ընթացքում, որը մեկնարկում է հուլիսի 23-ին:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ