Հայոց ցեղասպանության մասին պատմող վավերագրական ֆիլմն առաջադրվել է «Էմմիի»

am en es ru
dokumentalyniy-filym-o-genocide-arman-nominirovan-na-emmi

Հայոց ցեղասպանությանը նվիրված «Intent to Destroy» («Կործանելու նպատակ»), որի ռեժիսորը Ջո Բերլինգերն է, առաջադրվել է ամերիկյան «Էմմի» մրցանակի:

Ֆիլմը ներկայացվել է «Լավագույն պատմական ֆիլմ» անվանակարգում` «Էմմի» նորությունների և վավերագրական ֆիլմերի կատեգորիայում:

Այս անվանակարգում նաև ներկայացված են ամերիկյան ռեժիսորների նկարահանած չորս այլ վավերագրական ֆիլմեր:

«Կործանելու նպատակ» ֆիլմը պատմում է Հայոց ցեղասպանության մասին, ինչպես նաև Թուրքիայի և նրա ռազմավարական գործընկերների կողմից ողբերգությունը ժխտելու  քաղաքականության մասին: Ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել 2017 թվականին:  

 

Լրահոս

Նմանատիպ նորություններ