Այնպես ապրիր՝ ասես վաղը մեռնելու ես: Այնպես սովորիր՝ ասես ապրելու ես հավիտյան:

Մահաթմա Գանդի

Don't go to Armenia. յուրօրինակ կանչ դեպի Հայաստան (տեսանյութ)

en ru am es
dont-go-to-armenia--francuzskiy-bloger-snal-zavorajivausiy-videoreportaj-ob-armenii

Հայաստանի մասին զարմանալիորեն հետաքրքիր եւ գեղեցիկ հոլովակ է պատրաստել ֆրանսիացի բլոգեր Տոլտը: Հոլովակը կոչվում է «Մի՛ գնա Հայաստան»:

Տեսանյութը նկարահանելու համար բլոգերը հետաքրքիր մեթոդ է ընտրել: Վերջինս խորհուրդ է տալիս չայցելել Հայաստան՝ ասելով, որ այս երկրում ոչ մի գրավիչ կամ գեղեցիկ բան չկա: Բայց տեսանյութում ինքը՝ բլոգերը ճիշը հակառակն է ապացուցում՝ ներկայացնելով Հայաստանի յուրահատուկ ու գունեղ բնությունը, տեսարժան վայրերը, հաժ ժողովրդի պատմական հարուստ անցյալը, մշակույթը, ապա ներկայանում հայկական գինեգործությունն ու հասնում համեղ խոհանոցին՝ ներկայացնելով այն համային իր ողջ հմայքով:

Ամենայն հավանականությամբ, ժխտման միջոցով ֆրանսիացի բլոգերը ցանկացել է ավելի ազդեցիկ դարձնել տեսանյութը եւ առավել մեծ հետաքրքրություն ստեղծել Հայաստանի նկատմամբ:

Մեզ մնում է շնորհակալություն ասել ֆրանսիացի բլոգերին՝ մեր երկիրն աշխարհին յուրովի ներկայացնելու համար:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ