Հայրենիք ստեղծելը հերոսություն է, հայրենիք շենացնելը` առաքինություն:
Վազգեն Ա Կաթողիկոս

Դորտմունդի Բորուսիան՝ Գերմանիայի սուպերգավաթակիր

dortmoundi-borousian-germaniayi-soupergavatakir

Երեկ երեկոյան Գերմանիայում իսկական տոն էր։ Մրցաշրջանի առաջին պաշտոնական հանդիպումն էին անցկացնում գերմանական երկու հզոր ակումբներ՝ Դորտմունդի «Բորուսիան» և Մյունխենի «Բավարիան»։ Խաղն ավարտվեց մեղուների հաղթանակով՝ 2-0։

 

Թիմերը խաղադաշտ էին դուրս եկել հետևյալ մեկնարկային կազմերով ՝

 

«Բորուսիա» - 35 Մարվին Հից, 36 Օմեր Տոպրակ, 16 Մանուել Ականջի, 14 Նիկո Շուլց, 26 Լուկաշ Պիշչեկ, 28 Աքսել Վիտսել, 33 Յուլիան Վայգլ, 13 Ռաֆայել Գերերո, 7 Ջեյդոն Սանչո, 11 Մարկո Ռոյս, 9 Պակո Ալկասեր

 

«Բավարիա» - 1 Մանուել Նոյեր, 4 Նիկլաս Զյուլե, 6 Տիագո Ալկանտարա, 9 Ռոբերտ Լևանդովսկի, 17 Ժերոմ Բոատենգ, 18 Լեոն Գորեցկա, 24 Կորենտին Տոլիսո, 25 Թոմաս Մյուլեր, 27 Դավիդ Ալաբա, 29 Կինգսլիյ Կոման, 32 Յոշուա Կիմիխ։

 

Չնայած առաջին խաղակեսում բազմաթիվ գոլային պահերի առկայությանը, թիմերից  ոչ մեկին չհաջողվեց գրավել հակառակորդի դարպասը։ Հանդիպման 48-րդ րոպեին իսպանացի  ռմբարկու Պակո Ալկասերը բացեց խաղի հաշիվը՝ առաջ մղելով դորտմունդցիներին։ 69-րդ րոպեին անգլիացի տաղանդավոր ֆուտբոլիստ Ջեյդոն Սանչոն կրկնապատկեց խաղի հաշիվը՝ 2-0։ Չնայած «Բավարիան» պայքարում ու մեկը մյուսի հետևից գոլային պահեր էր ստեղծում, այդպես էլ չկարողացավ գնդակ խփել։

 

Այսպիսով, «Բորուսիան» իր պատմության մեջ 6-րդ անգամ նվաճեց Գերմանիայի սուպերգավաթը:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ