Դուք էդ քանի՞ գլխանի եք, որ որոշել եք ռազմական ճանապարհով ազատագրել Շուշին. Լևոն Տեր-Պետրոսյանի արձագանքը  Շուշիի ազատագրումից հետո

am es
douq-ed-qani-glxani-eq--or-orosel-eq-razmakan-janaparhov-azatagrel-sousin-leon-ter-petrosyani-arcaganqe-sousii-azatagroumic-heto

Վերջին տարիներին ՀՀՇ-ական շրջապատը սկսեց ավելի հաճախ խոսել Լեւոն Տեր-Պետրոսյանի, այսպես կոչված, ռազմական հաղթանակներից՝ նրան համարելով «հաղթանակած նախագահ»:  Ի վերջո, Տեր-Պետրոսյանն ինչ-որ ներդրում ունեցե՞լ է Շուշիի հաղթանակում. ի պատասախան մեր հարցին, հրամանատար Արկադի Կարապետյանն ասաց հետևյալը.

-Ցավալին այն է, որ կեղծարարներն ամեն ինչ այնպես են խճճել, որ երբեմն դժվար է լինում հասկանալ` ով ով է: Հարցին այսպես կպատասխանեմ. մեր ազգը շատ հզոր է. ՀՀՇ ղեկավարությունն ամեն կերպ ցանկացավ, որ ազգը պարտվի, թուլանա, բայց նա հաղթեց, ուրեմն այդ ազգը, իրո՛ք, հզոր է:

   Եթե Տեր-Պետրոսյանը ցանկանար, մենք այն ժամանակ ավելի շատ հաղթանակներ կունենայինք: Բայց դրա փոխարեն 1992-ին մեր առաջ դրեցին Սոչիի խայտառակ պայմանագիրը, որով մեզ հսկայական զիջումներ էին պարտադրվում, եւ դա այն դեպքում, երբ հայկական զինուժն իր հայրենիքն ազատագրելով առաջ էր գնում:

1996 թվականին  Երեւանում կազմակերպվել է մի խորհրդակցության, որի ժամանակ Շահեն Կարամանուկյանն ասել է` ազատագրված տարածքները կտանք, իսկ հետո, երբ կուզենք` հետ կվերցնենք: Հռոմի կայսրե՞րն են, որ երբ ուզենան տան ու հետ առնեն: Սա նշանակում է, որ վերնախավում չկար հայրենիքի ընկալումը, նշանակում է՝ չէին գիտակցում, որ ամեն մի թիզ հողի համար արյուն է թափվել: Ահա թե ովքեր էին մեր ազգի ճակատագիրը որոշողները: Եվ գիտե՞ք ի՜նչ դժվար էր մեզ համար երկու ճակատով կռվելը` մի կողմից թուրքի դեմ, մյուս կողմից՝ իշխանության: 

Ինչ վերաբերում է Տեր-Պետրոսյանի «հաղթանակած նախագահ» լինելուն, ապա եթե գործը նրան մնար, ուրեմն հայ ազգին մի քանի անգամ կծախեր: Ես զարմանում եմ, որ ժողովրդի մեջ կա մի հատված, որն այդ ամենը մոռացել է: Փաստորեն մարդիկ ուզում են, որ իրենց խաբեն»:

Հիշեցնենք, Շուշիի ազատագրման օպերատիվ պլանը կազմվել է գաղտնիության պայմաններում, իսկ պատճառն այն էր, որ Հայաստանի ղեկավարությունը հավանություն չէր տվել այդ գործողությանը: Ավելին՝ Տեր-Պետրոսյանը վրդովված ասել էր. «Դուք էդ քանի՞ գլխանի եք, որ որոշել եք ռազմական ճանապարհով ազատագրել Շուշին, ո՞վ է պատասխան տալու հետեւանքների մասին, ես Թեհրանում ձեռք եմ բերել ղարաբաղյան հարցը խաղաղ ճանապարհով լուծելու պայմանավորվածություն»:

 

Լրահոս

Նմանատիպ նորություններ