Քեսաբում կրակահերթի հետևանքով երկու հայ է վիրավորվել

am en ru
dvoe-arman-polucili-ranenia-v-rezulytate-obstrela-kesaba

Սիրիայի հայաբնակ Քեսաբ քաղաքի մոտակայքում գտնվող գյուղի հրթիռակոծության հետևանքով երկու հայ է վիրավորվել: Կրակոցները իրականացվել են ահաբեկիչների կողմից:

 

Միջադեպը տեղի է ունեցել երկուշաբթի օրը՝ տեղական ժամանակով ժամը 17: 30-ի սահմաններում:

 

«Էսքյուրան քաղաքի վրա երեք արկ է ընկել: Հրետակոծության հետեւանքով երկու հայ վիրավորվել է », - գրում է Սիրիայի «Գանձասար» թերթը:

 

Վիրավորներն այժմ գտնվում են հիվանդանոցում, բժիշկները հիվանդների վիճակը կայուն են գնահատել:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ