Երբ մնացած բոլոր իրավունքները բռնադատված են, ապստամբության իրավունքը դառնում է անվիճելի:
Փեյն

ԵԱ. Հայաստանի թիմերը պարտվեցին

am
ea-hayastani-timere-partvecin

Վրաստանի Բաթումի քաղաքում ընթացող շախմատի Եվրոպայի թիմային առաջնության 5-րդ տուրում Հայաստանի հավաքականը 1.5։2.5 հաշվով պարտվել է Ռուսաստանի թիմին՝ կրելով առաջին պարտությունը:

Լևոն Արոնյանը, Հրանտ Մելքումյանը և Գաբրիել Սարգսյանը խաղաղ ելքով են ավարտել իրենց պարտիաները, իսկ չորրորդ խաղատախտակի վրա հանդես եկող Արման Փաշիկյանը պարտություն է կրել:
5-րդ տուրից հետո Հայաստանի հավաքականը 7 միավորով բաժանում է 5-8-րդ տեղերը։
Կանանց Հայաստանի հավաքականը 1.5։2.5 հաշվով պարտվեց Վրաստանի թիմին:
Չորրորդ համար Աննա Սարգսյանը հաղթանակ տարավ, Լիլիթ Մկրտչյանը ոչ-ոքի ավարտեց իր պարտիան, իսկ Էլինա Դանիելյանն ու Մարիա Գևորգյանը պարտվեցին։
5-րդ տուրից հետո կանանց Հայաստանի հավաքականը 6 միավորով բաժանում է 8-12-րդ տեղերը:
Հոկտեմբերի 30-ին կայանալիք 6-րդ տուրում Հայաստանի հավաքականը կմրցի Սլովենիայի հետ, իսկ կանանց թիմն ուժերը կչափի Լատվիայի հետ:

Լրահոս

Նմանատիպ նորություններ