ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդները հայտարարություն են տարածել

am en es ru
eahk-minski-xmbi-mijnordnere-haytararoutyoun-en-taracel

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները (Իգոր Պոպով-Ռուսաստան, Ստեֆան Վիսկոնտի-Ֆրանսիա եւ Էնդրյու Շոֆեր-ԱՄՆ) առանձին եւ համատեղ հանդիպումներ են ունեցել Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Զոհրաբ Մնացականյանի եւ Էլմար Մամեդյարովի հետ։ Այս մասին ասվում է ԵԱՀԿ ՄԽ միջնորդների հայտարարությունում։

Համանախագահներին հանդիպումների ժամանակ միացել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը։ Նրանք հանդիպել են նաեւ ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերի, ԵԱՀԿ գործող նախագահ, Սլովակիայի արտաքին գործերի նախարար Միրոսլավ Լայչակի եւ Միավորված Ազգերի Կազմակերպության բարձրաստիճան պաշտոնատար անձանց հետ։

Համանախագահները երկու նախարարներին տեղեկացրել են իրենց գործունեության մասին հունիսին Վաշինգտոնում համատեղ հանդիպումից հետո, ներառյալ վերջին խորհրդակցությունները Փարիզում եւ Ժնեւում՝ հումանիտար հարցերի եւ ղարաբաղյան հակամարտությունում անվտանգության հարցերի վերաբերյալ։

Համանախագահները նշել են կողմերի ջանքերի դրական արդյունքները ամռանը բռնությունը նվազագույնի հասցնելու հարցում, ներառյալ կապի գոյություն ունեցող ուղղակի խողովակների օգտագործումը, եւ խոր ափսոսանք են հայտնել մահացու ելքով վերջին միջադեպի առիթով։

Համանախագահները եւ նախարարները շարունակել են լարվածության թուլացմանը եւ խաղաղությանն ու առարկայական բանակցություններին նպաստող մթնոլորտի պահպանման հավելյալ միջոցների քննարկումը։ Վկայակոչելով մարտի 9-ի իրենց հայտարարությունը՝ համանախագահները կողմերին կոչ են արել նվազագույնի հասցնել հռետորաբանության օգտագործումը, որը խափանում կամ կանխորոշում է բանակցությունների արդյունքները։

Համանախագահները մտադիր են այցելել տարածաշրջան առաջիկայում։ 

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ