ԵԱՀԿ ՄԽ համանախագահները նախատեսում են այցելել տարածաշրջան. Զախարովան անդրադարձել է Լավրովի հայտարարությանը

am en es ru
eahk-mx-hamanaxagahnere-naxatesoum-en-aycelel-taracasrjan-zaxarovan-andradarcel-e-lavrovi-haytararoutyane

«Կարող եմ ասել, որ Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարների հետ համաձայնեցնելով, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները նախատեսում են այցելել տարածաշրջան՝ բանակցություններ վարելու և ԼՂ հակամարտության կարգավորման հարցը քննարկելու համար: Ժամկետները դեռեւս ճշտվում են, մենք դրանց մասին հավելյալ կտեղեկացնենք»:

Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 3-ին կայացած հերթական ճեպազրույցի ժամանակ ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ անդրադառնալով Սերգեյ Լավրովի՝ ԼՂ կարգավորման հարցում առաջացած արգելակման մասին ելույթին:

Պատասխանելով հարցին, թե հակամարտող կողմերի միջեւ ուղիղ բանակցությունների անհրաժեշտության մասին խոսելիս ինչ է նկատի ունեցել Լավրովը՝ կողմեր ասելով, Զախարովան նշել է. «Բանակցություններ երկու պետությունների՝ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ»:

«Կարծում եմ, որ երկու պետությունների միջեւ ուղիղ բանակցությունների մասին կհայտարարվեն հենց երկրների ներկայացուցիչների կողմից: Համանախագահների այցի ժամկետներն էլ ճշտվում են»,-ասել է Զախարովան:

 

Լրահոս

Նմանատիպ նորություններ