Հայրենիքը սիրում են ոչ թե նրա համար որ այն մեծ է, այլ նրա համար, որ այն քոնն է:
Սենեկա Կրտսեր

ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն Ադրբեջանում են

am
eahk-mx-hamanaxagahnern-adrbejanoum-en

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին (Ռուսաստան), Էնդրյու Շոֆերին (ԱՄՆ), Ստեֆան Վիսկոնտիին (Ֆրանսիա), ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկին:

 

Այս մասին տեղեկանում ենք Ադրբեջանի նախագահի մամլո ծառայությունից:

 

Հիշեցնենք, որ ավելի վաղ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները այցելել էին Հայաստան և Արցախ, հանդիպել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱՀ նախագահ Բակո Սահակյանի հետ՝ քննարկել ԼՂ հակամարտության կարգավորման հարցը:

 

Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացը, այդ թվում՝ խաղաղությանը նպաստող մթնոլորտի ձևավորմանը վերաբերող հարցեր: Այս համատեքստում կարևորվել է Վիեննայի գագաթաժողովին ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումը: Այս տեսակետից ընդգծվել է հրադադարի ռեժիմի ամրապնդման և լարվածություն առաջացնող գործողություններից խուսափելու անհրաժեշտությունը:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ