ԵԱՀԿ ՄԽ հայտարարությունը՝ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման արդյունքներով

am en es ru
eahk-mx-haytararoutyoune-hayastani-e-adrbejani-ag-naxararneri-handipman-ardyounqnerov

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդես են եկել Վաշինգտոնում հունիսի 20-ին կայացած ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի հանդիպման արդյունքների մասին հայտարարությամբ։

«Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ) հունիսի 20-ին Վաշինգտոնում խորհրդակցություն ունեցան Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի եւ ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հետ: Համանախագահներն առանձին-առանձին, ապա համատեղ հանդիպումներ ունեցան նախարարների հետ։

Նրանք նաեւ իրավիճակի եւ կարգավորման բանակցությունների կարգավիճակի մասին ներկայացրել են ԱՄՆ պետքարտուղարի օգնականի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով օգնական Ֆիլիպ Ռեկերին։ Այս հանդիպումներին մասնակցել է նաեւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը:

Հանդիպման մասնակիցները քննարկել են ԼՂ հակամարտության կարգավորման հարցով վերջին զարգացումներն ու հիմնական հարցերը։

ԱԳՆ ղեկավարները ներկայացրել են իրենց դիրքորոշումները եւ ակնակալիքները տարածաշրջան կատարած վերջին այցի ժամանակ համանախագահների կողմից առաջարկված հումանիտար եւ անվտագության միջոցառումների առնչությամբ։ 

Ցավով նշելով վերջին զոհերի մասին՝ համանախագահները կոչ են արել կողմերին հրատապ միջոցներ ձեռնարկել՝ խաղաղության եւ բանակցություններին նպաստող մթնոլորտի վերականգնման ուղղությամբ։

Նրանք կոչ են արել կողմերին վերահաստատել իրենց հանձնառությունը խստորեն պահպանելու հրադադարը և ձեռնպահ մնալու որեւէ սադրիչ գործողությունից՝ ներառյալ դիպուկահարների կիրառումից և շփման գծում ու սահմանում ինժեներական աշխատանքներից:

Համանախագահները և արտգործնախարարները համաձայնության են եկել ներկայումս առկա ուղիղ կապի միջոցից լիարժեք օգտվելու կարևորության շուրջ, որպեսզի կարողանան արագ արձագանքել և նվազեցնել լարվածության վտանգը։ Արտգործնախարարները համաձայնել են մոտ ապագայում կրկին հանդիպել համանախագահների հովանու ներքո»,-ասված է հայտարարության մեջ:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ