Երբ մնացած բոլոր իրավունքները բռնադատված են, ապստամբության իրավունքը դառնում է անվիճելի:
Փեյն

ԵԱՀԿ նախագահը կառուցողական է որակել Փաշինյան-Ալիև հանդիպումը

am
eahk-naxagahe-karoucoxakan-e-orakel-pasinyan-alie-handipoume

ԵԱՀԿ գործող նախագահ, Սլովակիայի արտաքին գործերի և Եվրոպայի հարցերով նախարար Միրոսլավ Լայչակը հանդիպում է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Էնդրյու Շոֆերի ( նա հանդես է եկել նաև ֆրանսիացի համանախագահ Ստեֆան Վիսկոնտիի, ռուս համանախագահ Իգոր Պոպովի անունից) և ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ԵԱՀԿ-ի պաշտոնական կայքը, ԵԱՀԿ գործող նախագահը տեղեկություններ է ստացել մարտի 29-ին Վիեննայում Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև կայացած հանդիպման վերաբերյալ, որը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի առաջին հանդիպումն էր:

Միրոսլավ Լայչակը ողջունել է քննարկումների կառուցողական մթնոլորտը և հակամարտության խաղաղ կարգավորման ուղիներ որոնելու ուղղությամբ զգալի քայլեր ձեռնարկելու երկու երկրների ղեկավարների պատրաստակամությունը: «Մենք շարունակում ենք դրական գնահատել և աջակցել այս գործընթացին և հրադադարի ռեժիմն ամրապնդելու ու հումանիտար ոլորտում միջոցներ ձեռնարկելու ղեկավարների հանձնառությանը»,- ասել է Լայչակը:

Լրահոս

Նմանատիպ նորություններ