ԵԱՏՄ երկրների ազգային բանկերի արժութային քաղաքականության խորհրդի նիստը՝ Հայաստանում

am es
eatm-erkrneri-azgayin-bankeri-arjoutayin-qaxaqakanoutyan-xorhrdi-niste-hayastanoum

ՀՀ Կենտրոնական բանկի պատվիրակությունը՝ Արթուր Ջավադյանի գլխավորությամբ, հոկտեմբերի 31-ին Մինսկ քաղաքում մասնակցել է ԵԱՏՄ անդամ֊պետությունների կենտրոնական/ազգային բանկերի արժութային քաղաքականության խորհրդի նիստին։

 

ՀՀ Կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունից հայտնում են, որ նիստի ընթացքում քննարկվել են անդամ֊պետություններում վարվող դրամավարկային քաղաքականության արդյունքները, վճարահաշվարկային համակարգերի, տեղեկատվական անվտանգության աշխատանքային խմբերի գործունեության արդյունքները:

 

ԵԱՏՄ անդամ֊պետությունների կենտրոնական/ազգային բանկերի նախագահների կողմից հաստատվել է նաև հոկտեմբերի 1֊ին Երևանում ստորագրված ընդհանուր ֆինանսական շուկայի ձևավորման հայեցակարգով նախատեսված միջոցառումների ճանապարհային քարտեզը։

 

Հայաստանի առաջարկով խորհրդի հաջորդ նիստը տեղի կունենա 2020 թվականի մայիսին՝ Երևանում։

Լրահոս

Նմանատիպ նորություններ