Միայն աղեկ գրված գիրքերը չեն, որ կը մնան, այլ մանավանդ անոնք, որոնք ժողովրդի սրտին մոտիկ կը խոսին:
Երվանդ Օտյան

ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստի օրակարգում ընդգրկված է 13 հարց

am en ru
eatm-mijkaravarakan-xorhrdi-nisti-orakargoum-13-harc-ka

Երևանում անցկացվող Եվրասիական տնտեսական միության խորհրդի հերթական նիստի օրակարգում ընդգրկված է 13 հարց, որոնցից 8-ը կքննարկվեն նեղ կազմով հանդիպման ընթացքում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի 17-րդ նիստի նեղ կազմով հանդիպման սկզբում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ես առաջին անգամ եմ մասնակցում ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին, և ինձ համար մեծ պատիվ է լինել նախագահող երկրի ներկայացուցիչը: Այսօրվա նիստի օրակարգում ընդգրկված է 13 հարց»,- ասաց վարչապետը:

Նիստի ընթացքում ԵԱՏՄ անդամ երկրների ներկայացուցիչները կքննարկեն ինտեգրացիոն գործընթացների զարգացմանը, Միության ամրապնդմանը, միասնական շուկաների ձևավորմանը, համագործակցության ոլորտային ուղղությանների զարգացմանն առնչվող հարցեր:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ