Երբ մնացած բոլոր իրավունքները բռնադատված են, ապստամբության իրավունքը դառնում է անվիճելի:
Փեյն

Էդգարը պայքարեց մինչև վերջ. Արմեն Գյոզալյան

am es
edgare-payqarec-mince-verj-armen-gyozalyan

Հոլանդիայի Ապելդորն քաղաքում հոկտեմբերի 16-21-ը տեղի է ունեցել հեծանվասպորտի Եվրոպայի առաջնությանը, որտեղ Հայաստանի ներկայացուցիչ Էդգար Ստեփանյանը 17-րդ տեղն է գրավել սկրետչ մրցաձևում: ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյոզալյանն ամփոփեց Ստեփանյանի ելույթը:

«Էդգարի ձեռքի վնասվածքից հետո կարճ ժամանակ էր անցել, ուստի ինչ կարողացել ենք, արել ենք: Սկրետչ մրցաձևում 23 մասնակցիների մեջ գրավեց 17-րդ տեղը, միջին արագությունը 52,6 կմ/ժամից բարձր էր, մասնակցում էին լավագույն հեծանվորդները: Նա մինչև վերջ պայքարեց, կային մարզիկներ, որոնք չդիմացան մրցակցությանը և չավարտեցին մրցատարածությունը: Այս պահին պատրաստ էինք այդքանի, քանի որ ժամանակը քիչ էր, ձեռքի վնասվածքը թույլ չտվեց անել ավելին: Մինչև տարեվերջ կան աշխարհի գավաթի փուլեր, որոնց չենք մասնակցի, քանի որ համապատասխան միավորներ չունենք, իսկ տարեվերջին կլինի ուսումնամարզական հավաք, որի ժամկետները և վայրը դեռ հեստակեցված չէ»,- ասաց մարզիչը:

Էդգար Ստեփանյանը ՀԱՕԿ լրատվականին տրված մեկնաբանությունում նշեց հետևյալը. «Ինձ նորմալ էի զգում: Մասնակցել եմ այս պահին ուժերիս առավելագույնով: Դաստակի հատվածում այլևս ցավ չեմ զգում»,- նշեց հեծանվորդը:

Լրահոս

Նմանատիպ նորություններ