Ինտերնացիոնալիստ լինելու համար նախ պետք է հայրենիք ունենալ

Դյուամել

Եգիպտոսում կանցկացվեն Հայաստանին նվիրված հետաքրքիր միջոցառումներ

egiptosoum-kanckacven-hayastanin-nvirvac-hetaqrqir-mijocaroumner

Դեկտեմբերի 24-ում Երևանում Եգիպտոսի դեսպանատանը տեղի է ունեցել Հայ-եգիպտական բիզնես ասոցիացիայի վարչության հանդիպումը Հայաստանի Հանրապետությունում Եգիպտոսի Արաբական Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Բահա էլ-Դեսուկիի հետ:

Հանդիպման ընթացքում Ասոցիացիայի անդամները դեսպան էլ-Դեսուկիի հետ քննարկել են Հայաստանի և Եգիպտոսի տնտեսական հարաբերություններին, առևտրաշրջանառության, զբոսաշրջության, ներդրումների ոլորտներին վերաբերող մի շարք հարցեր, ներկայացվել են ասոցիացիայի անդամների՝ երկկողմ տնտեսական հարաբերությունների բարելավմանը և զարգացմանը միտված գաղափարներն ու մտքերը։

Դեսպան էլ-Դեսուկին, ներկայացնելով երկկողմ հարաբերությունների վերաբերյալ իր գաղափարները, պատրաստակամություն հայտնեց օգնելու և օժանդակելու առկա հարցերի դյուրությամբ լուծմանը։

Վերջինս իր խոսքում նաև ներկայացրեց այն ծրագրերը, որոնք դեսպանատունը պատրաստվում է կյանքի կոչել գալիք տարում:

Դրանցից մեկը Հայաստանում եգիպտական մշակույթի շաբաթ անցկացնելն է, որը կնպաստի երկու երկրների միջև մշակութային կապերի ամրապնդմանը։ Գալիք տարվա հոկտեմբեր ամսին Հայաստանը կմասնակցի Եգիպտոսում կազմակերպվելիք «Վերադարձ արմատներին» (Return to the roots) միջոցառմանը, որին մասնակցելու են այն հայերը, հույները, կիպրացիները, որոնք տարիների ընթացքում Եգիպտոսից գաղթել են։ Միջոցառումը տևելու է մեկ շաբաթ և կազմակերպվելու է Եգիպտոսի նախագահ Սիսիի բարձ հովանավորությամբ։

ՀԱՅ ՁԱՅՆ լրատվականի հետ զրույցում Հայ-եգիպտական բիզնես ասոցիացիայի նախագահ Էդուարդ Մանուկյանը նշեց, որ «Վերադարձ արմատներին» միջոցառման շրջանակներում 1.30 ժամ տևողությամբ փաստագրական ֆիլմ է ցուցադրվելու։ Ֆիլմում ներկայացվելու են այն հայորդիները, որոնք ժամանակի ընթացքում գաղթել են Եգիպտոսից և հաստատվել են այլ երկրներում։

Ըստ Մանուկյանի՝ նորանշանակ դեսպան էլ-Դեսուկիին հետաքրքրված է Հայաստան-Եգիպտոս հարաբերությունների զարգացմամբ, կողմնակից է ասոցիացիայի ծրագրերին ու գաղափարներին:

Նշենք, որ 2019-ի ապրիլին Եգիպտոսում սպասվում է միջկառավարական հանդիպում Հայաստանի պատվիրակության, տեղի հայ գործարարների հետ։ Հանդիպմանը մասնակցելու է նաև բիզնես ասոցիացիայի Եգիպտոսի մասնաճյուղը։

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ