Ազգը չպիտի կորցնի իր արմատը, այն ազգը, որը մոռանում է իր պատմությունը, իր կենսագրությունը՝ հեռու է քաղաքակիրթ լինելուց

ՍԵՐՈ ԽԱՆԶԱԴՅԱՆ

Էջմիածին համայնքի ղեկավարը խորհրդարանական ընտրություններին չի առաջադրելու իր թեկնածությունը

am es
ejmiacin-hamaynqi-xekavare-xorhrdaranakan-entroutyounnerin-ci-arajadrelou-ir-teknacoutyoune

Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանն առաջիկա խորհրդարանական արտահերթ ընտրություններին չի պատրաստվում առաջադրել իր թեկնածությունը։ Այս մասին նա ասել է լրագրողների հետ զրույցում:

«Իրականությանը չեն համապատասխանում մամուլում տարածված լուրերը, թե ես ռեյտինգային ընտրակարգով առաջադրվելու եմ: Ինձ էջմիածինցիները վստահել են որպես քաղաքապետ, և ես առաջիկա 5 տարում այդ վստահությունն արդարացնելու առաքելություն ունեմ»,– նշել է Գասպարյանը։

Վերջինս վստահեցրել է, որ Էջմիածնում շատ բան է փոխվել և այլևս չկա որևէ օլիգարխիկ կլան, Էջմիածինը բավական հանգիստ է ու վախի մթնոլորտ չկա։

Դիանա Գասպարյանն Էջմիածին համայնքի ղեկավար է ընտրվել հոկտեմբերի 21-ին:

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ