Հայրենիք ստեղծելը հերոսություն է, հայրենիք շենացնելը` առաքինություն:
Վազգեն Ա Կաթողիկոս

Էջմիածնի Սուրբ Գայանե վանքում Պոլսո հայոց պատրիարք Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանի համար հոգեհանգստյան կարգ կկատարվի

am
ejmiacni-sourb-gayane-vanqoum-polso-hayoc-patriarq-mesrop-arqepiskopos-moutafyani-hamar-hogehangstyan-karg-kkatarvi

Մարտի 10-ին Էջմիածնի Սուրբ Գայանե վանքում, Սուրբ Պատարագի ավարտին, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, կկատարվի հոգեհանգստյան կարգ Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տեր Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանի համար: Այս մասին հայտնում են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգից:

Նույն օրը հոգեհանգստյան արարողություններ կկատարվեն նաև թեմերի առաջնորդանիստ եկեղեցիներում:

Հիշեցնենք, որ Պոլսի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տեր Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանը վախճանվել է մարտի 8-ին:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ