Շուրթերիս դեռ չի դողացել ոչ մի սուտ երդում: Սուտ երդումները միայն մեղավոր շուրթերն են սերտում:

Համո Սահյան

Էջմիածնում Մանվել Գրիգորյանի դեմ բողոքի ցույցերը վերսկսվել են

am
ejmiacnoum-manvel-grigoryani-dem-boxoqi-couycere-versksvel-en

Էջմիածնում կրկին վերսկսվել են բողոքի ցույցերը ընդդեմ Մանվել Գրիգորյանի: Այս տեղեկատվությունը ՀԱՅ ՁԱՅՆ-ի հետ զրույցում հաստատեց Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գրիգորյանը:

«Այժմ քաղաքում հանգիստ վիճակ է»,- այս մասին ասաց քաղաքապետը և ընդգծեց. «Ինչ-որ կուտակումներ եղան, բայց մնացածից տեղյակ չեմ, որովհետև խորհրդակցության եմ: Ցույց, եթե այդպիսին կարելի է համարել, եղավ, ինչ-որ մարդիկ հավաքվեցին, բայց հետագա զարգացում, ոնց որ, թե չի եղել: Այս պահին քաղաքը հանգիստ է»:

Մեր հարցին՝ խորհրդակցությունից հետո հանդիպելո՞ւ է ցուցարարների հետ, Դիանա Գասպարյանն ասաց՝ դեռ չգիտի, այդ հարցին չի կարող պատասխանել:

Հիշեցնենք, որ Էջմիածնում բողոքի ցույցեր սկսվեցին այն ժամանակվանից, երբ Մանվել Գրիգորյանը ազատության մեջ հայտնվեց: Նշենք, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը 2018 թ. դեկտեմբերի 21-ին որոշում է ընդունել փոխել ԱԺ նախկին պատգամավոր, Երկրապահ կամավորական միության վարչության նախկին նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը: Որպես խափանման միջոց դատարանը որոշել է կիրառել գրավը՝ 25 մլն դրամի չափով:

Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու և այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ պահելու համար, ինչպես նաև մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ յուրացման եղանակով իր վստահությանը հանձնված առանձնապես խոշոր չափերով ուրիշի գույք հափշտակելու համար։

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ