Երբ մնացած բոլոր իրավունքները բռնադատված են, ապստամբության իրավունքը դառնում է անվիճելի:
Փեյն

Եկեղեցիներում սգո արարողությունները դադարեցնելու որոշում չի կայացվել

am es
ekexecineroum-sgo-araroxoutyounnere-dadarecnelou-orosoum-ci-kayacvel

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի ղեկավար Տեր Վահրամ քահանա Մելիքյանը, անդրադառնալով Վահե Էնֆիաջյանի՝ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդին ներկայացրած առաջարկին, այն է՝ դադարեցնել եկեղեցիներում մատուցվող սգո արարողությունները, իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Նման որոշում, ըստ որի եկեղեցիներում կդադարեցվեն սգո արարողությունները՝ չի կայացվել, արգելքի մասին խոսք չի եղել։ Վեհափառ Հայրապետը հաստատել է, որ, այո, այդ մտահոգությանը անդրադարձ կատարվում է, սակայն արգելելու մասին խոսք լինել չի կարող, որովհետև բոլորը գիտակցում են, որ դա մաս է կազում մեր եկեղեցական ծիսակարգի»։

Հիշեցնենք, որ նախօրեին ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանը հանդիպել էր Կաթողիկոսի հետ: Հանդիպման վերաբերյալ պաշտնական հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասվում է. «Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են հասարակության և երկրի առջև ծառացած մի շարք խնդիրների: Վահե Էնֆիաջյանը, բարձրաձայնելով ժողովրդի ցանկությունը, հանդես է եկել եկեղեցիներում մատուցվող սգո արարողությունները դադարեցնելու առաջարկով, ինչը Վեհափառի կողմից հավանության է արժանացել: Վեհափառն ընդգծել է խնդրի առկայությունը` նշելով, որ հետևողական կլինի դրա լուծման հարցում»:

Խոսքը եկեղեցիներում ննջեցյալների աճյունները դնելու մասին է, որը եկեղեցու կարգի մի մասն է կազմում: 

Լրահոս

Նմանատիպ նորություններ