Կա մի ուրիշ մարմին, որ ավելի ու ավելի պաշտելի է քան մեր սեփականը: Այդ մարմինը ՀԱՅՐԵՆԻՔՆ Է:
Մուրացան

Էկոնոմիկայի նախարարության և Լարսի մաքսակետի միջև օպերատիվ կապի օղակ կա. փոխնախարար

am
ekonomikayi-naxararoutyan-e-larsi-maqsaketi-mije-operativ-kapi-oxak-ka-poxnaxarar

ՀՀ էկոնոմիկայի նախարարության և Լարսի անցակետի միջև հաստատված է օպերատիվ կապի օղակ, ուստի տնտեսավարողների հետ առաջացող խնդիրների մասին նախարարությունում տեղեկանում և արձագանքում են շատ արագ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ Էկոնոմիկայի փոխնախարար Ավագ Ավանեսյանը՝ անդրադառնալով հարցին, թե հատկապես զբոսաշրջային սեզոնին  Լարսի անցակետում խցանումների հարցը մեղմելու համար արդյոք նախատեսում են քայլեր իրականացնել:

«Մեր նախարարության և Լարսի մաքսակետի միջև օպերատիվ կապի օղակ կա հաստատված: Ուստի, երբ մեր տնտեսավարողների հետ կապված որևէ խնդիր է առաջանում, մենք դրա մասին շատ արագ իմանում ենք, և  խնդիրները շատ արագ՝ 1-2 օրվա ընթացքում լուծվում են»,-ներկայացրեց Ավանեսյանը:

Սակայն նա նշեց, որ դա միայն հայկական կողմի խնդիրը չէ:  Դա այդ լոգիստիկ հանգույցն օգտագործող երկրների տնտեսավարող սուբյեկտների խնդիրն է: «Մենք ակտիվ աշխատում ենք Վրաստանի մեր գործընկերների հետ, որ տանք երկարաժամկետ և համապարփակ լուծում։ Տարբեր տարբերակներ ենք քննարկվում՝ սկսած ենթակառուցվածքների բարելավումից, վերջացրած այլ լուծումներով»,-ասաց փոխնախարարը:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ