Ով պատմություն ունի չի կարող ետ չնայել: Առողջ աչքով ես տեսնում եմ, իսկ կույր աչքով միշտ երազում։
Պարույր Սևակ

ԵԼ. Ալաշկերտը կրկին ուժեղ գտնվեց Մակեդոնիայից

el-alaskerte-krkin-oujex-gtnvec-makedoniayic

Եվրոպա լիգայի խաղարկության պատասխան խաղում «Ալաշկերը» մրցում էր Հյուսիսային Մակեդոնիան ներկայացնող համանուն ակումբին՝ «Մակեդոնիային»։

Առաջին խաղում մեր թիմը Երևանում հաղթել էր 3-1 հաշվով, իսկ պատասխան խաղում երևանյան ակումբն էլ ավելի վստահ հաղթանակ տոնեց 3-0 հաշվով։

Թիմերը խաղադաշտ էին դուրս եկել հետևյալ մեկնարկային կազմերով՝

«Ալաշկերտ» - 55. Օգնեն Չանչարևիչ, 3. Տարոն Ոսկանյան, 6. Հայկ Իշխանյան, 8. Գագիկ Դաղբաշյան, 11. Վահագն Հայրապետյան, 15. Ուրոշ Նենադովիչ, 17. Դանիլո Սեկուլիչ, 18. Կոելյո Անդրադե, 19. Նիկիտա Տանկով, 21. Արտակ Գրիգորյան, 22. Հրայր Մկոյան

«Մակեդոնիա» - 12. Յովանովսկի, 2. Ռոսրիգես Դե Արաուխո, 3. Լիմա դա Սիլվա Նետու, 6. Լիչինա, 7. Բոժինովսկի, 10. Դա Սիլվա, 11. Յաշարոսկի, 13. Պեչով, 17. Ֆիլիպովակի, 23. Կառվալյու, 24. Տանտուրովսկի:

 

Խաղի 21-րդ րոպեին հաշիվը բացեց սերբ Ուրոշ Նենադովիչը, 68-րդ րոպեին Տիագո Գալվաոն կրկնապատկեց հաշիվը, իսկ 74-րդ րոպեին Տարոն Ոսկանյանը խփեց խաղի երրորդ գոլը՝ հաշիվը դարձնելով 3-0։

Այսպիսով, այս փայլուն հաղթանակրց հետո «Ալաշկերտը» դուրս եկավ հաջորդ փուլ, որտեղ կմրցի «Ստյաուա»-«Միլսամի» զույգի հաղթողի հետ։

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ