Միայն աղեկ գրված գիրքերը չեն, որ կը մնան, այլ մանավանդ անոնք, որոնք ժողովրդի սրտին մոտիկ կը խոսին:
Երվանդ Օտյան

ԵԼ. Ալաշկերտը վստահ հաղթանակ տոնեց, Բանանցը՝ պարտվեց

el-alaskerte-vstah-haxtanak-tonec--banance-partvec

Եվրոպա լիգայի որակավորման առաջին փուլում տեղի ունեցան հերթական հանդիպումները։ Երևանի «Ալաշկերտը» սեփական հարկի տակ ուժերը չափեց Հյուսիսային Մակեդոնիան ներկայացնող «Մակեդոնիա» ակումբի հետ և վստահ հաղթանակ տոնեց 3-1 հաշվով։

 

Խաղի 16-րդ րոպեին Նիկիտա Տանկովն առաջ մղեց «Ալաշկերտին», 52-րդ րոպեին Յասարովսկին հավասարեցրեց հաշիվը, 66-րդ րոպեին Դանիլո Սեկուլիչը կրկին առաջ մղեց իր թիմին, իսկ «Ալաշկերտի» երրորդ գոլը 82-րդ րոպեին ինքնագոլով հեղինակեց Բիանորը։

 

Հիշեցնենք, որ պատասխան խաղը կկայանա հուլիսի 18-ին՝ Մակեդոնիայում։

 

Օրվա մյուս խաղում «Բանանցը» Սերբիայում մրցեց «Չուկարիչկիի» հետ ու գրեթե կորցրեց հաջորդ փուլ դուրս գալու բոլոր շանսերը՝ պարտվելով խոշոր 3-0 հաշվով։

 

43-րդ րոպեին Սլոբոդան Տեդիչն առաջ մղեց տան տերերին, 80-րդ րոպեին Ստեֆան Կավացը կրկնապատկեց հաշիվը, իսկ խաղավերջում՝ ավելացված 2-րդ րոպեին, Տեդիչը դուբլ ձևակերպեց։

 

Հավելենք, որ պատասխան խաղը կկայանա հուլիսի 16-ին՝ Երևանում։

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ