Հայրենիք ստեղծելը հերոսություն է, հայրենիք շենացնելը` առաքինություն:
Վազգեն Ա Կաթողիկոս

ԵԼ. Ալաշկերտ֊Ստյաուա. հայկական ակումբը պարտություն կրեց

el-alaskertstyaoua-haykakan-akoumbe-partoutyoun-krec

Եվրոպա լիգայի որակավորման երկրորդ փուլում Երևանի «Ալաշկերտին» հյուր էր եկել ռումինական «Ստյաուա» ակումբը։ Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում տեղի ունեցող խաղում տանտերերը ցավալի պարտություն կրեցին՝ սեփական դարպաս ընդունելով 3 անպատասխան գնդակ։

 

Չնայած առաջին խաղակեսում «Ալաշկերտը» առնվազն 1-2 անգամ կարող էր բացել խաղի հաշիվը, բայց ամեն անգամ գնդակի ճանապարհին կանգնում էր ռումինական թիմի դարպասապահ Վլադը իր ֆանտաստիկ ռեակցիայով։ Երկրորդ խաղակեսում այն, ինչը չստացվեց «Ալաշկերտի» մոտ, հաջողությամբ ստացվեց ռումինական թիմի մոտ։ Բավական էր «Ալաշկերտի» դարպասապահի մի սխալը, և ամբողջ խաղը տապալված է:

60-րդ րոպեին Ֆլորիան Տանասեն բացեց հաշիվը, 8 րոպե անց Լուսիան Կրիստեան կրկնապատկեց այն, իսկ երրորդ գոլը 82-րդ րոպեին խփեց Ֆլորինել Կոմանը։

Այսպիսով, «Ալաշկերտը» պատասխան խաղից առաջ գրեթե կորցնում է հաջորդ փուլ դուրս գալու բոլոր շանսերը: Մեզ մնում է պարզապես հրաշքի սպասել: Հավատացեք ֆուտբոլում հրաշքներ լինում են...

 

Նշենք, որ պատասխան խաղը կկայանա օգոստոսի 1-ին՝ Ռումինիայում։

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ