Ով պատմություն ունի չի կարող ետ չնայել: Առողջ աչքով ես տեսնում եմ, իսկ կույր աչքով միշտ երազում։
Պարույր Սևակ

ԵԼ. Պատասխան խաղում Բանանցը ջախջախիչ պարտություն կրեց

el-patasxan-xaxoum-banance-jaxjaxic-partoutyoun-krec

Եվրոպա լիգայի որակավորման առաջին փուլի պատասխան խաղում «Բանանցը» սեփական հարկի տակ մրցեց «Չուկարիչկիի» հետ: Ցավոք մեր թիմը 5-0 հաշվով պարտություն կրեց։

 

Խաղի 3-րդ րոպեին Ստոյանովիչը բացեց խաղի հաշիվը, իսկ առաջին խաղակեսի վերջում էլ Տեդիչը հաշիվը կրկնապատկեց՝ 2-0։ Երկրորդ խաղակեսի սկզբում Լուկովիչը գոլի հեղինակ դարձավ՝ մեկ միավորով ավելացնելով իր թիմը հաշիվը՝ 3-0։ Խաղի 71-րդ րոպեին աչքի ընկավ  Բիրմանչևիչը: Վերջինս ևս գրավեց Արամ Հայրապետյանի պաշտպանած դարպասը։ Հանդիպման 75-րդ րոպեին էլ Ստոյանովիչը, դառնալով դուբլի հեղինակ, դրեց հանդիպման հաղթական վերջակետը։

 

Այսպիսով, «Բանանցը» Եվրոպա լիգայի խաղարկության հենց առաջին փուլից դուրս մնաց հետագա պայքարից։

Հուսով ենք՝ երևանյան թիմը հետագայում եվրագավաթներում արժանի ֆուտբոլ կցուցադրի։

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ