ԵԼ. Փյունիկը գեղեցիկ հաղթանակ տոնեց

el-pyounike-gexecik-haxtanak-tonec

Եվրոպա լիգայի որակավորման երկրորդ փուլում «Փյունիկի» մրցակիցը Չեխիայի առաջնության 4-րդ հորիզոնականը գրաված «Յաբլոնեց» ակումբն էր։ Շատերի համոզմամբ չեխական ակումբը հեշտ հաղթանակ էր տոնելու Գյումրիում տեղի ունեցող խաղում։ Բայց արի ու տես, որ մեր ակումբները ևս կարող են ֆուտբոլային աշխարհին զարմացնել իրենգ գրագետ խաղով։

Թիմերը դուրս եկել խաղադաշտ էին հետևյալ մեկնարկային կազմով ՝

«Փյունիկ» - (4-1-4-1) - 25. Դրագոյևիչ, 5. Արմեն Մանուչարյան (ա), 63. Մարկու, 66. Ժեստոկով, 8. Ստանկով, 17. Եդիգարյան, 70. Շևչուկ, 10. Վարդանյան, 13. Եֆիմով, 7. Սիմոնյան, 9. Միրանյան

«Յաբլոնեց» - (4-1-4-1) - 1. Հանուս, 8. Սիկորա, 23. Բրեչկա, 4. Յուգաս, 20. Հոլիկ, 3. Հուբշման (ա), 25. Յովովիչ, 7. Պովազանեց, 10. Կրատոչվիլ, 21. Մատուշեկ, 15. Դելեժալ

 

Խաղի 6-րդ րոպեին Էրիկ Վարդանյանի փոխանցումից հետո Արթուր Միրանյանը գեղեցիկ հարվածով բացեց խաղի հաշիվը՝դառնալով առաջին գոլի հեղինակը: Առաջին խաղակեսի արդեն 30-րդ րոպեին կրկին Արթուր Միրանյանը՝ այս անգամ գլխի հարվածով, գրավեց  չեխական ակումբի դարպասը՝ հաշիվը դարձնելով 2-0։ Երկրորդ խաղակեսի մեկնարկում «Յաբլոնեցը»  մեծ ճնշում գործադրեց, որն էլ տվեց իր արդյունքը. 52-րդ րոպեին Մարտին Դոլեզարը կրճատեց հաշվի տարբերությունը՝ 2-1։ Խաղի մնացած մասում երկու թիմերն էլ հնարավորություն ունեին փոխելու հանդիպման հաշիվը, բայց ապարդյուն։

Այսպիսով, «Փյունիկը» Չեխիա կմեկնի հաղթանակած: Այս հաղթանակը կարող է նոր հաղթանակների սկիզբ դառնալ եվրագավաթային խաղերում։

Լրահոս

Նմանատիպ նորություններ