Հայրենիքը սիրում են ոչ թե նրա համար որ այն մեծ է, այլ նրա համար, որ այն քոնն է:
Սենեկա Կրտսեր

Էլեկտրաէներգիայի մատակարարումը 70 տոկոսով վերականգնվել է. Ավինյան

am
elektraenergiayi-matakararoume-70-tokosov-verakangnvel-e-avinyan

Վթարի պահին 830 Մգվտ. պահանջարկի դեպքում, էլ. էներգիայի արտադրությունը ընկել է մինչև 287 Մգվտ կամ պահանջարկի 35%-ը։
Վերականգնողական աշխատանքների արդյունքում արդեն իսկ մատակարարվում է 587 Մգվտ. էլ. էներգիա, որը կազմում է պահանջարկի մոտ 70%-ը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը: 

«Երևանի ՋԷԿ-ի կամ Հրազդանի 5-րդ էներգաբլոկի վերագործարկումից հետո խնդիրները ամբողջապես կվերացվեն, այս պահին աշխատանքները շարունակվում են»,- նշել է նա: 

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ