Ով պատմություն ունի չի կարող ետ չնայել: Առողջ աչքով ես տեսնում եմ, իսկ կույր աչքով միշտ երազում։
Պարույր Սևակ

ԵՄ-ն հրաժարվում է Լեռնային Ղարաբաղի խնդիրը նույն հարթության վրա դնել Աբխազիայի, Մերձդնեստրի և Ղրիմի հետ, ինչից ադրբեջանցիները դժգոհ են. քաղաքագետ

em-n-hrajarvoum-e-lernayin-xarabaxi-xndire-nouyn-hartoutyan-vra-dnel-abxaziayi--mercdnestri-e-xrimi-het--incic-adrbejancinere-djgoh-en-qaxaqaget

Հայաստանյան փորձագիտական դաշտում և մամուլում այս օրերին ակտիվորեն քննարկվում է Եվրամիություն-Ադրբեջան համաձայնագրի ստորագրման հարցը, և մասնավորապես այն, թե ինչ ձևակերպում կարող է լինել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի վերաբերյալ:

ՀԱՅ ՁԱՅՆ լրատվականի հետ զրույցում քաղաքագետ Երվանդ Բոզոյանը կարծիք հայտնեց, որ ժամանակին հայկական կողմը բավականին գրագետ աշխատանք  է տարել և Եվրամիության առջև պայման դրել, որ եթե Ադրբեջանի հետ կնքվի նման համաձայնագիր, ապա այն չպետք է հակասի Հայաստանի հետ համաձայնագրի էությանը:

«Ադրբեջանն ուզում է այնպիսի համաձայնագիր կնքել Եվրամիության հետ, ինչպիսին ունեն Վրաստանը, Մոլդովան և Ուկրաինան: Սակայն ԵՄ-ն հրաժարվում է Լեռնային Ղարաբաղի խնդիրը նույն հարթության վրա դնել Աբխազիայի, Մերձդնեստրի և Ղրիմի հետ, և այդ իմաստով ադրբեջանցիները խստ դժգոհ են: Կարծում եմ, որ սա հայկական կողմի լավ աշխատանքի արդյունք, որ ժամանակին կարողացել են կնքել այդ համաձայնագիրը և ,հուսանք, որ այդ ամենը կպահպանվի»,- ասաց նա:

Իսկ դիտարկմանը, թե ներկայումս ի՞նչ կարող է անել Հայաստանը՝ խուսափելու մեզ համար ոչ նպատահշկահարմար ձևակերպումներից, քաղաքագետը պատասխանեց. «Կարծում եմ՝ Հայաստանն արդեն իր քայլը կատարել է, երբ Եվրամիության հետ ստորագրել է համաձայնագիրը»:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ