ԵՄ-ն ունի Թուրքիայի կարիքը շատ ավելի, քան մենք ԵՄ-ի. Էրդողան

am
em-n-ouni-tourqiayi-kariqe-sat-aveli--qan-menq-em-i-erdoxan

«Թուրքիան կշարունակի իր ջանքերը ԵՄ անդամակցության հարցում, չնայած բոլոր նրանք գործողություններին, որոնք փորձում են վտարել մեզ եվրոպական տարածքից»: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ  Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

Նա ասել է, թե ԵՄ ջանքերը սեփական արժեքների ապահովման հարցում՝ դատապարտված են ձախողման, առանց իր երկրի.

  «ԵՄ-ն ունի Թուրքիայի կարիքը շատ ավելի, քան մենք ԵՄ-ի: Առանց Թուրքիայի մասնակցության, ԵՄ բոլոր ջանքերը, կապված սեփական արժեքների պահպանման հետ, դատապարտված են ձախողման», - ասել է Թուրքիայի նախագահը:  

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ