Ըմբիշ Մաքսիմ Մանուկյանը բրոնզե մեդալ է նվաճել Թբիլիսիում

am es
embis-maqsim-manoukyane-bronze-medal-e-nvajel-tbilisioum

Թբիլիսիում ավարտվեց Բալավաձեի և Կարտոզիայի անվան ըմբշամարտի միջազգային մրցաշարը։ Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ը: Հայաստանի հավաքականի վերջին մեդալը նվաճեց Մաքսիմ Մանուկյանը։

Աշխարհի և Եվրոպայի նախկին չեմպիոնը 82 կգ քաշային կարգում դարձավ բրոնզե մեդալակիր։

Հիշեցնենք, որ այս մրցաշարում արծաթե մեդալ էր նվաճել 55 կգ քաշային Նորայր Հախոյանը, իսկ բրոնզե մեդալներ՝ 55 կգ քաշային Ռուդիկ Մկրտչյանը և 72 կգ քաշային Հրանտ Կալաչյանը։

Լրահոս

Նմանատիպ նորություններ