Ըմբիշ Նորայր Հախոյանը՝ Թիբլիսիի մրցաշարի արծաթե մեդալակիր

am es
embis-norayr-haxoyane-tiblisii-mrcasari-arcate-medalakir

Թբիլիսիում ընթացող Բալավաձեի և Կարտոզիայի անվան ըմբշամարտի միջազգային մրցաշարում հայ ըմբիշները 3 մեդալ են նվաճել։ Այս մասին գրում է ՀԱՕԿ-ը: 

55 կգ քաշային Նորայր Հախոյանը 2։3 հաշվով զիջել է Իրանը ներկայացնող ըմբիշին և բավարարվել արծաթե մեդալով, նույն քաշային կարգում Ռուդիկ Մկրտչյանը 6։3 հաշվով առավելության է հասել մրցակցի նկատմամբ և նվաճել բրոնզե մեդալ։

72 կգ քաշային կարգում Հրանտ Կալաչյանը 8։0 հաշվով ուժեղ է գտնվել մրցակցից և նույնպես նվաճել բրոնզե մեդալ։

Մրցաշարի հաղթողը և մեդալակիրները կպարգևատրվեն համապատասխանաբար՝ 1000, 800 և 500-ական դոլարով:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ