Ով պատմություն ունի չի կարող ետ չնայել: Առողջ աչքով ես տեսնում եմ, իսկ կույր աչքով միշտ երազում։
Պարույր Սևակ

Ըմբիշ Սահակ Հովհաննիսյանը` պատանեկան օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր

am ru
embis-sahak-hovhannisyane-patanekan-olimpiakan-xaxeri-bronze-medalakir

Հայաստանի պատվիրակության հաշվեկշռին երկրորդ մեդալն է ավելացել Բուենոս Այրեսում շարունակվող պատանեկան ամառային օլիմպիական խաղերից:

Հունահռոմեական ոճի ըմբիշ Սահակ Հովհաննիսյանը /60կգ/ նախնական երկու փուլերում մեկական հաղթանակ ու պարտություն գրանցելով` երրորդ տեղի համար գոտեմարտում հաղթել է մեքսիկացի Միգել Ան Ուգալդեին և արժանացել բրոնզե մեդալի:

Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:

Հիշեցնենք` Սահակ Հովհաննիսյանը Սկոպյեում ընթացած Եվրոպայի պատանեկան առաջնությունում ոսկե մեդալ էր նվաճել` եզրափակչում 5: 3 հաշվով առավելության հասելով վրացի Գեորգի Չխիկվաձեի նկատմամբ:

Նշենք` օլիմպիական բրոնզը նվաճել է նաև Հայաստանի առաջին Օլիմպիական չեմպիոն, անվանի ըմբիշ Արմեն Նազարյանի որդին` Բուլղարիան ներկայացնող Էդմոնդ Նազարյանը:

45 կգ քաշային կարգում հանդես եկող հայ ըմբիշը բրոնզե մեդալի համար պայքարում առավելության է հասել Թուրքմենստանը ներկայացնող Արսլանբեկ Զակիրբաևի նկատմամբ:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ