Էմմի մրցանակաբաշխությունն առանց վարողի կանցկացվի. ԶԼՄ-ներ

am
emmi-mrcanakabasxoutyounn-aranc-varoxi-kanckacvi-zlm-ner

Emmy Awards մրցանակաբաշխությունը, որը տեղի է ունենալու հաջորդ ամիս, կանցկացվի   առանց վարողի: Այս մասին չորեքշաբթի օրը Լոս Անջելեսում հայտարարել է Fox Entertainment-ի ղեկավար Չարլի Կոլիերը, վերջինս էլ  կհաղորդի միջոցառումը:

Վերջինս նշել է, որ մի շարք հայտնի սերիալներ արդեն ավարտվել են կամ շուտով կավարտվեն: Ըստ Կոլիերի ՝ դրան պետք է ուշադրություն դարձնել: Նրա գնահատականների համաձայն՝ բացման խոսքը և վարողի մեկնաբանությունները 15-20 րոպե կտևեն:

Ինչպես գրում է Variety ամսագիրը, Կոլիերն ընդգծել է, որ կազմակերպիչները այս դերի համար մի շարք թեկնածուների են ուսումնասիրել: «Բայց մենք հանգել ենք այն եզրակացության, որ այս տարի, երբ մենք ուշադրություն ենք դարձնում այդքան մեծ շոուին, ռազմավարական որոշում կլինի Էմմիին առանց վարողի անցկացնելը», - հավելեց նա:

Հիշեցնենք, որ 71-րդ Էմմի մրցանակաբաշխությունը տեղի կունենա սեպտեմբերի 22-ին Լոս Անջելեսում:

Լրահոս

Նմանատիպ նորություններ